Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 218 նոր դեպք` այդ թիվը հասնելով 421 հազար 226-ի: Առողջացածների թիվն ավելացել է 695-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 405 հազար 688-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5 հազար 384 քաղաքացի:
Երեկ իրականացվել է 3014 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 912 հազար 927-ի:
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 12 դեպք, ընդհանուր` 8528: