Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խիմկիում այսօր հանդիպել է «Աերոֆլոտ» ընկերության աշխատակցուհիների հետ:
Հանդիպման ընթացքում նախագահը մեկնաբանել է արդիական միջազգային հիմնախնդիրները:
Նա հավաստիացրել է, որ Ուկրաինայում իրականացվող «հատուկ օպերացիայի» կապակցությամբ Ռուսաստանի տարածքում հատուկ դրություն սահմանելու ծրագիր չկա:
«Ռազմական դրությունը հայտարարվում է արտաքին ագրեսիայի դեպքում, իսկ հիմա նման վիճակ չկա և, հուսանք, չի լինի»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով, որոշ ուժեր փորձում են ապակայունացնել կացությունը և ցնցումներ առաջացնել Ռուսաստանի հասարակության շրջանում:
Պուտինն ասել է, թե Ռուսաստանի նկատմամբ սահմանվող պատժամիջոցները գործնանանում հավասարազոր են պատերազմ հայտարարելուն: