«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ-ը դադարեցնում իր ռուսաստանյան բյուրոյի աշխատանքը

Loading...

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան բյուրոն դադարեցնում է աշխատանքը:

Մարտի 4-ին Ռուսաստանի դաշնային հարկային ծառայությունը Մոսկվայի արբիտրաժային դատարան դիմում է ներկայացրել մեդիաընկերության շահերը ներկայացնող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան սահմանափակ պատասխանատվության ընկերությունը պարտադիր կարգով սնանկ ճանաչելու պահանջով:

Ռուսաստանում լրագրողների վրա ճնշումը վերջին ժամանակաշրջանում էապես աճել է: Մեդիակորպորացիայում այդ գործողությունները համարում են «Ազատության» և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մնացած ռուսալեզու նախագծերի աշխատանքը խոչընդոտելու բազմամյա արշավի գագաթնակետը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բյուրոն Մոսկվայում բացվել է 1991 թվականին՝ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հրավերով:

Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին ստորագրել է օրենք, որը պատիժ է ենթադրում իբրև թե «զինված ուժերի օգտագործման մասին կեղծ տեղեկության համար» և նախատեսում է մինչև 15 տարի ժամետով ազատազրկում ցանկացած լրագրողի համար, ով կհամարձակվի կասկածի ենթարկել Ուկրաինա ռազմական ներխուժման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունը:

«Այդ պատճառով էլ «Ազատության» լրագրողները ստիպված արտասահմանից են լուսաբանելու այդ իրադարձությունները»,- ասվում է մեդիաընկերության հաղորդագրությունում:

«Այսօր ես մեծ ցավով եմ հայտնում այդ մասին: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի այդ որոշումը հարկադրված է, դրա պատճառը՝ Պուտինի ռեժիմի հարձակումն է ճշմարտության վրա: Ռուսաստանի իշխանությունները հուսահատ ջանքեր են գործադրում Ուկրաինայի դեմ Կրեմլի սանձազերծած պատերազմի մասին ճշմարիտ ինֆորմացիայից քաղաքացիներին զրկելու համար և ազնիվ լրագրողներին «դավաճաններ» են անվանում:

Մենք, օգտագործելով բոլոր հնարավորությունները, կշարունակենք մեր լսարանին տեղեկատվություն հաղորդել Ռուսաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իրավիճակը մռայլ է մնում, բայց կորպորացիայի 70-ամյա պատմությունը վկայում է, որ մի հրաշալի օր՝ և այն կարող է այդքան էլ հեռու չլինել, մենք նորից կկարողանանք մեր բյուրոն բացել Ռուսաստանում: Ժամանակը ազատության կողմն է, նույնիսկ պուտինյան Ռուսաստանում»,- հայտարարել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայը:

Նախորդ շաբաթ արգելափակվել էր «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հիմնական կայքէջը, դրանից զատ արգելափակվել էին նաև դրա մի շարք այլ շրջանային կայքեր:

Սահմանափակվել է BBC ռադիոկայանի ռուսական ծառայության կայքի, «Դոյչե Վելլե», ինչպես նաև «Մեդուզա» կայքերի մատչելիությունը:

Ըստ ռուսական իշխանության` այդ լրատվական աղբյուրների հաղորդագրությունները պարունակում են զանգվածային անկարգություններին, ապօրինի հանրային ակցիաներին և ծայրահեղական այլ միջոցառումներին մասնակցելու ուղերձներ:

Ռուսաստանում սահմանափակումներ և խոչընդոտներ են նկատվում նաև են Ֆեյսբուք և Թվիթեր սոցիալական ցանցերի աշխատանքում:

Ռուսաստանի իշխանությունները կտրականապես արգելում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը մամուլում որակել որպես «պատերազմ» և պնդում են, թե անհրաժեշտ է կիրառել «հատուկ գործողություն» եզրույթը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button