Իտալիայում առգրավել են միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի և հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի անշարժ գույքը

Loading...

Իտալիայի իշխանություններն առգրավել են ռուսաստանցի միլիարդատեր, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի անդամ համարվող Ալիշեր Ուսմանովի և հեռուստալրագրող, Կրեմլի նվիրյալ գաղափարախոս Վլադիմիր Սոլովյովի անշարժ գույքը:

La Repubblica իտալական պարբերականի փոխանցմամբ, խոսքը Կոմոյի կղզում Սոլովյովին պատկանող երկու շքեղ վիլլաների և Սարդինիայի կղզում Ուսմանովի մեկ վիլլայի մասին է:

Ավելի վաղ Իտալիայի պատկան մարմինները մեկական գերթանկ զբոսանավ են առգրավվել «Սևերստալ» ընկերության սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովից և Volga Group ընկերության սեփականատեր Գենադի Տիմչենկոյից:

Մարտի 3-ին Գերմանիայում կալանքի որոշում է կայացվել Համբուրգի նավահանգստում նորոգման համար կայանված Ուսմանովի զբոսանավը, որի գինը կազմում է մոտ 600 միլիոն եվրո:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button