Մարիա Զախարովա՝ «Սերգեյ Լավրովն առաջիկայում կմեկնի արտասահման»

Loading...

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան հայտնել է, որ նախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կմեկնի արտասահման, որտեղ կմասնակցի միջազգային խոշոր միջոցառմանը:

Զախարովան չի ասել, թե կոնկրետ որ երկիր է մեկնելու Լավրովը, նշելով միայն, որ նախարարի այցի ծրագիրն առաջիկայում կհրապարակվի:

«Իսկապես, ամենամոտ ապագայում ռուսաստանցի նախարարի մոտ նախատեսվում է արտասահմանյան այց և մասնակցություն մի խոշոր միջազգային միջոցառմանը, կարծում եմ, մանրամասների, այդ թվում այնտեղ կայանալիք շփումների մասին արդեն վաղը կհաղորդենք»,- ասել է Զախարովան:

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ խոսքը երկկողմ հարաբերությունների մասին չէ:

Այդ առումով ռուսական լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի իշխանությունները մի քանի անգամ հայտնել են, թե պատրաստ են Անթալիայում՝ մարտի 11-ից 13-ը կայանալիք միջազգային դիվանագիտական հավաքի շրջանակներում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը:

Ենթադրվում է, որ Անթալիայում միջազգային միջոցառման նախօրեին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգոծնախարարներն «Աստանայի ձևաչափով» կքննարնել Սիրիայի հարցը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button