Ռուսական զորքերը պատրաստվում են ռմբակոծել Օդեսան. Զելենսկի

Loading...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր իր տեսաուղերձում ասել է, որ ռուսական զորքերը պատրաստվում են ռմբակոծել Օդեսան։ «Սա ռազմական և պատմական հանցագործություն կլինի»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով` Ուկրաինայի քաղաքների և խաղաղ բնակիչների ռմբակոծումը նախապես ծրագրված էր Ռուսաստանի կողմից։ Այդ մասին, ըստ Զելենսկու, վկայում են գերի ընկած զինվորների փաստաթղթերը, պլանները, քարտեզները։

Զելենսկին դիմել է նաև ռուսներին. «Եթե հիմա լռեք, ապա ձեր փոխարեն միայն ձեր աղքատությունը կխոսի, և միայն պատժամիջոցները կպատասխանեն դրան։ Մի՛ լռեք»։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button