Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 115 նոր դեպք` այդ թիվը հասնելով 421 հազար 341-ի: Առողջացածների թիվն ավելացել է 505-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 406 հազար 193-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4 հազար 984 քաղաքացի:
Երեկ իրականացվել է 3422 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասել է 2 միլիոն 916 հազար 349-ի:
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 8 դեպք, ընդհանուր` 8536: