Ռուսաստանի քաղաքներում այսօր տեղի են ունեցել ցույցեր Ուկրաինայում պատերազմն անհապաղ ավարտելու պահանջով:
Մոսկվայում ոստիկանները ցուցարարներին ձերբակալում են Մանեժնայա հրապարակում և դրա մատույցներում:
Իրավապաշտպան Սվետլանա Գանուշկինային, ով այսօր նշում է ծննդյան 80-ամյակը, ձերբակալել են մետրոյի «Տեատրալնայա» կայարանի մոտ:
Մանեժնայա հրապարակում ձերբակալել են «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպության խորհրդի անդամ Օլեգ Օրլովին, ով պարզել է «Ուկրաինային՝ խաղաղությու՛ն, Ռուսաստանին՝ ազատությու՛ն» գրությամբ պաստառը:
Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում: Ենթադրվում է, որ այսօր Ռուսաստանում ընդհանուր հաշվով բերման են ենթարկվել Ուկրաինայում պատերազմի դեմ բողոքի ակցիաների մոտ 2 հազար 400 մասնակիցներ, 1700-ը` Մոսկվայում, 700-ը` Սանկտ Պետերբուրգում:
Պատերազմի դեմ բողոքի ցույց է անցկացվել նաև Ղազախստանի ամենախոշոր քաղաք Ալմաթիում: