«Դոնբասի պաշտպանության հատուկ օպերացիայի» կասեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի մարտերը և կատարի ռուսական պահանջները, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի ղեկավարը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը երկխոսելու Ուկրաինայի իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հետ։ Միևնույն ժամանակ, նա նշել է, թե Կիևն է բանակցությունները ձգձգում։
Ըստ Կրեմլի` Թուրքիայի նախագահն Անկարայի պատրաստակամությունն է ներկայացրել՝ նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը։
«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս շուտ նպաստել ուկրաինական խնդրի խաղաղ ճանապարհով լուծմանը», – ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ։