Իտալիայի իշխանություններն առգրավել են ռուսաստանցի միլիարդատեր, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի անդամ համարվող Ալիշեր Ուսմանովի և հեռուստալրագրող, Կրեմլի նվիրյալ գաղափարախոս Վլադիմիր Սոլովյովի անշարժ գույքը:
La Repubblica իտալական պարբերականի փոխանցմամբ, խոսքը Կոմոյի կղզում Սոլովյովին պատկանող երկու շքեղ վիլլաների և Սարդինիայի կղզում Ուսմանովի մեկ վիլլայի մասին է:
Ավելի վաղ Իտալիայի պատկան մարմինները մեկական գերթանկ զբոսանավ են առգրավվել «Սևերստալ» ընկերության սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովից և Volga Group ընկերության սեփականատեր Գենադի Տիմչենկոյից:
Մարտի 3-ին Գերմանիայում կալանքի որոշում է կայացվել Համբուրգի նավահանգստում նորոգման համար կայանված Ուսմանովի զբոսանավը, որի գինը կազմում է մոտ 600 միլիոն եվրո: