Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկում են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցը:
Այդ մասին հայտնել է BMF ֆրանսիական հեռուստակայանը, որը տեղեկությունը ստացել է Ֆրանսիայի ղեկավարությանը մոտ կանգնած մի անանուն աղյբյուրից:
Հեռախոսազրույցը սկսվել է Փարիզի ժամանակով 12:30-ին (Մոսկվայում 14:30-ին): Սա Մակրոնի և Պուտինի միջև թվով արդեն չորրորդ հեռախոսազրույցն է վերջին տասն օրում: