Ադրբեջանական կողմի կրակոցից ՀՀ ՊՆ երկու զինծառայող է վիրավորվել, մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՀՀ ՊՆ

Loading...

Այսօր, ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ երկու զինծառայող, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, զինվորներից մեկը, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին, ըստ նախարարության, վտանգ չի սպառնում։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե Գեղարքունիքի մարզում տեղակայված դիրքերից հայկական ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինված ուժերի դիրքերը Քելբաջարի շրջանի Դեմիրչիդամ բնակավայրի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի այս հաղորդումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button