Երևանը կրկին հայտարարում է զորքերի հայելային հետքաշման և դիտորդական առաքելության տեղակայման անհրաժեշտության մասին

Պաշտոնական Երևանը, դատապարտելով ադրբեջանական գործողությունների հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանությունը, ընդգծում է` այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը:

«Կարևոր ենք համարում նաև, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ու հայտարարություններին պատշաճ գնահատական տրվի միջազգային հանրության կողմից», – ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Այսօր, ըստ ՊՆ-ի` Հայաստանի սահմանագոտու արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Մանասարյանը, ևս մեկ զինծառայող ստացել է վիրավորում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է, թե հայ զինծառայողը զոհվել է իրենց ստորաբաժանումների գործողությունների հետևանքով:

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button