Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի ուշ երեկոյան հեռարձակված ուղերձում պնդել է, որ արևմտյան պետությունների ղեկավարները պատշաճ կերպով չեն արձագանքում փետրվարի 24-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում խաղաղ բնակչության կրած զրկանքներին և Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող ռմբակոծություններին ու հրթիռակոծություններին։
«Ռուսաստանցի զինծառայողներին կարծես քիչ է այն ամենը, ինչ նրանք արդեն արել են։ Խեղված ճակատագրերն ու կյանքները նրանց քիչ են, նրանք ցանկանում են սպանել բոլորին։ Ռուսաստանը նաև պաշտոնապես հայտարարել է, որ վաղը ռմբակոծելու է մեր տարածքը։ Եվ ես համաշխարհային որևէ առաջնորդի, որևէ արևմտյան քաղաքական գործչի կողմից այս հայտարարությաննն արձագանք չեմ լսել», – հայտարարել է Զելենսկին։