Թեհրանը մտահոգված է․ Մոսկվան կարող է վնասել միջուկային բանակցությունները

Loading...

Թեհրանը մտահոգված է, որ Մոսկվան կարող է վնասել միջուկային բանակցությունները՝ կապելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն այդ գործարքի հետ։

Օրեր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, որ Մոսկվան երաշխիքներ է փնտրում Վաշինգտոնից, որ «ԱՄՆ-ի ներկայիս պատժամիջոցները ոչ մի կերպ չեն վնասի Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, ազատ, լիարժեք առևտրի, տնտեսական և ներդրումների իրավունքին»։

Թեհրանն ավելի վաղ համաձայնել էր ՄԱԿ-ի միջուկային գործակալության հետ ճանապարհային քարտեզի շուրջ՝ վերականգնելու 2015-ին գերտերությունների հետ կնքված միջուկային համաձայնագիրը:

«Տպավորություն է, որ փոխելով իր դիրքորոշումը Վիեննայի բանակցություններում, Ռուսաստանը ցանկանում է ապահովել իր շահերն այլ վայրերում», — Reuters-ին ասել է իրանցի պաշտոնյան՝ ընգծելով, որ այդ քայլը կառուցողական չէ Վիեննայի միջուկային բանակցությունների համար։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button