Կոնաշենկով․ «Կիրակի օրը ոչնչացվել են 4 ուկրաինական օդանավ, 2 ուղղաթիռ և մեկ «Բայրաքթար»

Loading...

Ռուսաստանն այսօր վեց հումանիտար միջանցք է բացել՝ Կիևից, Մարիուպոլից, Սումիից և Խարկովից խաղաղ բնակչության տարհանումը կազմակերպելու նպատակով։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ այս քաղաքների բնակչությանը հնարավորություն կտրվի հեռանալ ինչպես Ուկրաինայի բանակի վերահսկողության տակ գտնվող շրջաններ, այնպես էլ Ռուսաստան։ Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը երեկ երեկոյան և անցած գիշեր շարունակել են ծանր հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական ենթակառույցներին և հատկապես երկրի ռազմական ավիացիային։

«Երեկ երեկոյան Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի և բանակային հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Պոլտավայի մերձակայքում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ պատկանող երեք Սու-27 օդանավ, Գոստոմելի մերձակայքում՝ մեկ Սու-25, Մակարով քաղաքի մերձակայքում 2 Մի-24 ուղղաթիռ։ Բացի այդ նախօրեին 8 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, այդ թվում՝ մեկ «Բայրաքթար», — հայտարարում էր ռուսաստանցի գեներալը։

Կոնաշենկովի խոսքով՝ փետրվարի 24-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում ռուսական կողմը 2906 ռազմական օբյեկտ է ոչնչացրել, այդ թվում՝ Ուկրաինայի ԶՈՒ կազմում գործող 119 ՀՕՊ համակարգ և 76 ռադիոլոկացիոն կայան։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button