Հայաստանի ՊՆ-ը հերքում է սահմանին կրակոցների մասին Բաքվի հաղորդումը

Loading...

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայ — ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումների կրակ բացելու մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդումը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», — ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել էր, թե Գեղարքունիքի մարզում տեղակայված դիրքերից հայկական ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինված ուժերի դիրքերը Քելբաջարի շրջանի Դեմիրչիդամ բնակավայրի ուղղությամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button