Չավուշօղլու. «Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կհանդիպեն Անթալիայում»

«Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայանալու են Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները», – Reuters գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Լավրովի և Կուլեբայի հանդիպումը կայանալու է առաջիկա հինգշաբթի։ TACC գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ևս հաստատել է, որ երկու երկրների նախարարների միջև Անթալիայում «շփումներ կլինեն»։

Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Բանակցությունների նախաձեռնությունն, ըստ ռուսական կողմի, պատկանում է Թուրքիայի նախագահին։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button