Չավուշօղլու. «Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները կհանդիպեն Անթալիայում»

Loading...

«Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայանալու են Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակցությունները», — Reuters գործակալության փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Լավրովի և Կուլեբայի հանդիպումը կայանալու է առաջիկա հինգշաբթի։ TACC գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ևս հաստատել է, որ երկու երկրների նախարարների միջև Անթալիայում «շփումներ կլինեն»։

Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Բանակցությունների նախաձեռնությունն, ըստ ռուսական կողմի, պատկանում է Թուրքիայի նախագահին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button