«Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունը կդադարի այն պահին, երբ Կիևը համաձայնի Ռուսաստանի ներկայացրած պահանջներին», – այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ այդ պահանջները երեքն են՝ սահմանադրորեն ամրագրել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմի ռուսական պատկանելությունը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։
«Ուկրաինացիներին հստակորեն ասվել է՝ այս ամենը կարող է ակնթարթորեն դադարել», – հայտարարել է Կրեմլի խոսնակը։