Ռուսական կողմը հումանիտար միջանցքներ է բացում Ուկրաինայում

Loading...

Ռուսական կողմը տեղեկացրել է ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որ հումանիտար միջանցքներ է բացում Ուկրաինայում։ Այդ մասին այսօր հայտնել է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման կենտրոնը՝ ընդգծելով, որ տարհանման նկատմամբ հսկողություն կիրականացվի մասնավորապես ռուսական անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։

«Այդ իսկ պատճառով մենք զգուշացնում ենք, որ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանին և ողջ քաղաքակիրթ աշխարհին խաբելու բոլոր փորձերը, թե հումանիտար գործողությունը խափանվում է իբր Ռուսաստանի Դաշնության մեղքով, այս անգամ անօգուտ և անիմաստ են», — ասված է հաղորդագրությունում։ Պաշտոնական Կիևից կոնկրետ գործողություններ են սպասվում՝ մարդասիրական միջանցքներ բացելու համար, նշված է հաղորդագրությունում։

Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական համակարգման կենտրոնն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը հայտարարում են հրադադարի մասին առավոտյան ժամը 10-ից և բացում են մարդասիրական միջանցքները Կիևից, Խարկովից, Սումիից և Մարիուպոլից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button