Մոսկվայի Մեծ (Բոլշոյ) թատրոնի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ուկրաինական հակամարտության հարցում դիրքորոշում ընդունելու ճնշման պատճառով։
Տուգան Սոխիևը պարզաբանել է, որ հրաժարվում է նաև Ֆրանսիայի Թուլուզի Նասիոնալ դյու Կապիտոլ նվագախումբը ղեկավարելուց։
Սոխիևը որոշել է հրաժարական տալ, երբ «ստիպված է եղել ընտրություն կատարել իր սիրելի ռուս և ֆրանսիացի երաժիշտների միջև»։ Նա չի մեկնաբանել՝ աջակցո՞ւմ է, թե՞ դեմ է Ռուսաստանի գործողություններին՝ նշելով միայն, որ «միշտ դեմ կլինի յուրաքանչյուր ձևի հակամարտություններին»։
Սոխիևը Մեծ թատրոնի գլխավոր դիրիժորն էր 2014 թվականից։