Netflix-ը, TikTok-ը և American Express-ը դադարեցնում են ծառայությունները Ռուսաստանում

Loading...

Netflix-ը, TikTok-ը և American Express-ը դադարեցնում են ծառայությունները Ռուսաստանում՝ Ուկրաինայի վրա հարձակման պատճառով։

TikTok-ն արգելափակել է նոր վիդեո հրապարակումները և ուղիղ հեռարձակումը՝ պարզաբանելով, թե այդպիսով ապահովում է իր աշխատակիցների և օգտատերերի անվտանգությունը և հետևում է Ռուսաստանում «կեղծ լուրերի» մասին նոր կանոնակարգերին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 5-ին ստորագրել է օրենքը, համաձայն որի մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում նրանց, ովքեր ​չեն պահպանի Կրեմլի գիծն ուկրաինական պատերազմի վերաբերյալ:

American Express-ը, հետևելով Visa-ի, Mastercard-ի և PayPal-ի որոշումներին, նույնպես դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button