Ռուսական կողմը Ղարաբաղից Ուկրաինա մարդասիրական օգնություն է տեղափոխել, TACC գործակալության փոխանցմամբ` այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ գնդապետ Միխաիլ Միզինցևը։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղից 14 տոննա ընդհանուր ծավալով առաջին անհրաժեշտության ապրանքներ են տեղափոխվել Կիևի և Զապորոժյեի մարզերի բնակիչներին։
Բացի այդ, ըստ գեներալի` ռուսական կողմը Սիրիայից շուրջ 50 տոննա սննդամթերք է տեղափոխել Ուկրաինա։