ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տեսակապով անցկացրած քննարկումնեից հետո հայտնել են, որ կշարունակեն աջակցել և այդ թվում ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:
Լիդերները վերահաստատել են Ուկրաինային տնտեսական, մարդասիրական և պաշտպակական օգնություն տրամադրելու հանձնառությունը, բացի այդ, նրանք պայմանավորվել են շարունակել և խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Բայդենը, Մակրոնը, Ջոնսոնը և Շոլցը նաև քննարկել են իրենց վերջին շփումները Ռուսասատանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: