Ըստ ուկրաինական կողմի, սպանվել է ռուս բարձրաստիճան զինվորական

Loading...

Ուկրաինական հետախուզության համաձայն` Խարկով քաղաքի մերձակայքում տեղի ունեցած մարտերի ժամանակ սպանվել է ռուս բարձրաստիճան զինվորական։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները վկայակոչում են հեռախոսազանգերը, որոնք, ինչպես պնդում են՝ մասամբ հաստատում են գեներալ- մայոր Վիտալի Գերասիմովի մահը։

Տեղեկությունը ռուսական կողմից պաշտոնապես հաստատվելու դեպքում սա կլինի երկրորդ բարձրաստիճան գեներալը, ով սպանվել է Ուկրաինայում շուրջ երկու շաբաթ շարունակվող պատերազմի ընթացքում։ Գերասիմովի մահը մինչ այս պահը չեն հաստատել նաև անկախ աղբյուրները։

Ռուսական բանակի բարձրաստիճան սպան մասնակցել է Երկրորդ չեչենական պատերազմին, ինչպես նաև Սիրիայում և Ղրիմում Ռուսաստանի զինված ուժերի ռազմական գործողություններին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button