Կանադան պատժամիջոցներ է սահմանել 10 ռուսաստանցիների նկատմամբ

Loading...

Կանադան պատժամիջոցներ է սահմանել տասը ռուսաստանցիների նկատմամբ, որոնք Ուկրաինա ներխուժման մասնակից են։ Այս մասին նախօրեին հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա խոսքով՝ ցուցակում ընդգրկված են նախկին ու ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ։

Կանադայի կառավարության կայքում հրապարակված ցանկի համաձայն՝ պատժամիջոցներ են կիրառվել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի, «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ՝ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Նիկոլայ Պատրուշևի որդու՝ Դմիտրի Պատրուշևի, Պետդումայի պատգամավոր Պավել Կրաշենիննիկովի, “Россия 1” պետական հեռուստաալիքի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստի, օլիգարխներ Օլեգ Դերիպասկայի, Վիկտոր Գավրիլովի և Դմիտրի Իվանովի նկատմամբ։

Վարչապետ Թրյուդոն նշել է, որ այդ անունները վերցվել են ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կազմած ցուցակից։

Կանադայի առաջնորդը շեշտել է, որ պատժամիջոցներն ուղղված են Պուտինի շրջապատի վրա ճնշումը մեծացնելուն։

Ավելի վաղ Կանադան պատժամիջոցներ է կիրառել «Գազպրոմ»-ի և «Ռոսնեֆտ»-ի տասը ղեկավար պաշտոնյաների նկատմամբ, արգելել է Ռուսաստանից հում նավթի ներմուծումը և Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ գործարքները, ինչպես նաև արգելափակել է Ռուսաստանի սուվերեն ֆոնդերի ակտիվները և դրանց հետ գործարքները: Բացի այդ, Կանադան անձնական պատժամիջոցներ է սահմանել՝ թիրախավորելով նաև ռուսաստանյան իշխող վերնախավի ներկայացուցիչներին, այդ թվում՝ օրենսդիր մարմնի բոլոր անդամներին, արտգործնախարար Սերգեյ Լավրովին, պաշտպանության, ֆինանսների, արդարադատության նախարարներին, Անվտանգության խորհրդի անդամներին։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button