Կիևը հաստատել է միայն մեկ մարդասիրական միջանցքի բացումը` Սումիից Պոլտավա

Loading...

Ռուսական կողմը երրորդ օրն անընդմեջ հայտարարում է «լռության ռեժիմի» և հումանիտար միջանցքների մասին՝ Կիևից, Չեռնիգովից, Սումիից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման համար։

Կիևը շարունակում է պնդել, որ հումանիտար միջանցքները համաձայնեցված չեն ուկրաինական կողմի հետ, որը դեմ է բացառապես Ռուսաստան և Բելառուս տանող այդ ուղղություններին։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հաստատել է միայն մեկ մարդասիրական միջանցքի բացումը` Սումի քաղաքից Պոլտավա, որտեղ ռուս զինվորականներ չկան: Վերեշչուկի խոսքով՝ երթուղին ռուսական կողմի հետ նախապես համաձայնեցվել է, սակայն ուկրաինական կողմը մտավախություն ունի հնարավոր սադրանքների և տարհանումը ձախողելու կապակցությամբ։

Հաղորդվում է, որ խաղաղ բնակչությանը տարհանելու համար Պոլտավայից Սումի է մեկնել 35 ավտոբուս։

Նախօրեին՝ ուշ երեկոյան, ռուսական բանակը օդային հարված է հասցրել Սումիին, հաղորդում է Սումիի վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Մարիուպոլում, որտեղ շուրջ 200 հազար բնակիչ սպասում է տարհանման, ռազմական իրադրությունը շարունակում է լարված մնալ, թեժ մարտերն այս շրջանում շարունակվում են։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button