Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները

Loading...

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը շնորհավորանքներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Կողմերը նշել են Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի նիստի կարևորությունը, որը նախատեսված է այս տարվա մարտի 9-10-ը Ադրբեջանում։

«Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ և Ուկրաինայում տիրող իրավիճակը», — ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button