ՀՀ ՊՆ հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ Բաքվի պնդումները

Loading...

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Այսօր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդել է, թե առավոտյան, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով․ — «Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»։

Երեկ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել՝ սերժանտ Հրաչ Մանասարյանը, մեկ զինծառայող էլ վիրավորվել է։ Պաշտոնական Բաքուն հերքել էր այս հաղորդումը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button