Ուկրաինան հաղորդում է Խարկովի մոտ մարտերում ռուս գեներալի սպանվելու մասին

Loading...

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, վկայակոչելով հետախուզության տվյալները, հայտարարում է, որ Խարկովի մերձակայքում մարտերի ընթացքում սպանվել է ռուս բարձրաստիճան զինվորական գեներալ Վիտալի Գերասիմովը: Ռուսական կողմը չի մեկնաբանել այս տեղեկությունը:

Գիշերն ակտիվ հրթիռակոծվել է Սումի քաղաքը: Սումիի շրջանի ղեկավարի վկայությամբ՝ տուժել են նաև բնակելի թաղամասեր։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 8-ի ուղերձում վստահեցրել է, որ ժամկետային զինծայառողները և պահեստայինները չեն մասնակցի ռազմական գործողություններին:

«Ցանկանում եմ ընդգծել, որ մարտական գործողություններին չեն մասնակցում և չեն մասնակցելու ժամկետային զինծառայություն անցնողները: Չի լինի նաև պահեստազորայինների լրացուցիչ զորակոչ », — ասել է Պուտինը։։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button