Ջո Բայդեն՝ «Այսօր Ամերիկան թիրախավորում է Ռուսաստանի տնտեսության մայր երակը»

Loading...

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ընդունել է ռուսական արտադրության բոլոր տեսակի էներգակիրների ներկրումն արգելելու որոշում:

«Այսօր ես հայտնում եմ, որ մենք թիրախավորում ենք Ռուսաստանի տնտեսության մայր երակը, մենք արգելում ենք բոլոր տեսակի էներգակիրների՝ նավթի, գազի և ածխի ներկրումը: Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի հասնի ամերիկյան նավահանգիստներ, և Ամերիկայի ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային: Այս քայլին հավանություն են տվել Կոնգրեսի երկու կուսակցությունները, և ես համոզված եմ՝ հավանություն է տալիս նաև ամբողջ ժողովուրդը»,- ասել է Բայդենը:

Սպիտակ տան ղեկավարի փոխանցմամբ, ամերիկացիները միավորվել են Ուկրաինայի ժողովրդին սատարելու գաղափարի շուրջ և հայտնել, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ ֆինանսավորել Պուտինի վարած պատերազմը:

Բայդենն ասել է, որ ռուսական էներգակիրներն արգելելու վճիռը կայացրել է աշխարհում ու հատկապես Եվրոպայում դաշնակիցների հետ խնդիրը մանրամասն քննարկելուց հետո:

Բայդենը նշել է, թե հասկանում է, որ եվրոպացի դաշնակիցները չեն կարողանա միանալ կոնկրետ այդ պատժամիջոցին:

«Այս քայլը դժվարություններ կառաջացնի նաև այստեղ՝ Միացյալ Նահանգներում: Եվ դեմոկրատականները, և հանրապետականները դա գիտակցում են, և դեմոկրատականները, և հանրապետականները հստակ նկատել են տվել, որ մենք պետք է դիմենք այդ քայլին»,- ասել է Բայդենը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button