Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը շնորհավորանքներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Կողմերը նշել են Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի նիստի կարևորությունը, որը նախատեսված է այս տարվա մարտի 9-10-ը Ադրբեջանում։
«Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ և Ուկրաինայում տիրող իրավիճակը», – ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։