Ադրբեջանը 2021 թվականին բանակի համար ծախսել է մոտ 2 միլիարդ 670 միլիոն դոլար

Loading...

Ադրբեջանում հրապարակել են 2021 թվականի ընթացքում պաշտպանության և ազգային անվտանգության համար ծախսված գումարը:

Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, գումարը նշվել է կառավարության հաշվետվությունում:

Ըստ այդ փաստաթղթի, Ադրբեջանը 2021 թվականի ընթացքում ծախսել է պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսված 4 միլիարդ 580 միլիոն մանաթից 4 միլիարդ 450 միլիոնը: Դա կազմում է ավելի քան 2 միլիարդ 670 միլիոն ԱՄՆ դոլար:

Ռազմական բյուջեն կատարվել է 99.2 տոկոսով, դա 786.5 միլիոն մանաթով (462 միլիոն 647 հազար ԱՄՆ դոլար), կամ 20.9 տոկոսով գերազանցել է 2020 թվականի ցուցանիշը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button