Արևմուտքը նվազեցնում է կախվածությունը ռուսական արտադրության էներգակիրներից

Loading...

Արևմտյան երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, հրաժարվում են ռուսական արտադրության էներգակիրներից:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ ասել է, որ արգելք է սահմանում ռուսական արտադրության նավթի, բնական գազի, հեղուկ գազի և ածխի ներկրման նկատմամբ: Արգելքը ներառում է նաև ռուսական էներգետիկայի ֆինանսավորումը:

Բայդենն ասել է, որ այդ որոշումն ընդունել է բոլոր դաշնակից և գործընկեր երկրների ու նախևառաջ եվրոպացիների հետ խնդիրը մանրամասն քննարկելուց հետո:

Բայդենն ընդունել է, որ արգելքը կհանգեցնի Միացյալ Նահանգներում բենզինի գնաճին, բայց ընդգծել է, որ դա անհրաժեշտ քայլ է «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատերազմի մեքենային հարված հասցնելու համար»:

Բայդենի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները և դաշնակիցները մշակում են Ռուսաստանի էներգակիրներից կախվածությունն էապես նվազեցնելու ծրագիր:

Բրիտանիան, իր հերթին, հայտնել է, որ մինչև այս տարեվերջ կդադարեցնի ռուսական էներգակիրների ներկրումը: Բրիտանիայի սպառած էներգակիրների 8 տոկոսը Ռուսաստանն է ապահովում: Լոնդոնը մտադիր է ավելացնել նավթի ներկրումը Միացյալ Նահանգներից և Մերձավոր Արևելքից:

Եվրոպական միությունը հիմա չի կարող դադարեցնել ռուսական գազի ներկրումը, քանի որ այն սպառած էներգակիրների մոտ 40 տոկոսն է կազմում:

Այնուամենայնիվ Եվրամիությունը մտադիր է մինչև տարեվերջ երկու-երրորդով նվազեցնել ռուսական գազի ներկրումը և արդյունահանած էներգակիրների հարցում Ռուսաստանից ամբողջությամբ անկախանալ մինչև 2030 թվականը:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button