Մոսկվան պնդում է, թե Կիևը մտադիր էր հարձակվել Դոնբասի վրա

Loading...

Ռուսները պնդում են, թե ըստ իրենց հայթայթած գաղտնի ուկրաինական փաստաթղթերի, Ուկրաինան, իբր, մտադիր էր այս ամսվա ընթացքում հարձակվել Դոնբասի շրջանի վրա:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 6-էջանոց փաստաթուղթ, որում շարադրված է ենթադրյալ հարձակման ծրագիրը:

«Ռուսաստանի զինծառայողները հատուկ օպերացիայի ընթացքում գտել են Ուկրաինայի ազգային գվարդիայի գաղտնի փաստաթուղթը, որը վկայում է, որ Կիևը պատրաստվում էր մարտ ամսվա ընթացքում հարձակվել Դոնբասի վրա», — ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ռուսաստանը կտրականապես խուսափում է Ուկրաինայի վրա հարձակումը «պատերազմ» անվանելուց և սպառնում է պատժել բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանի տարածքում կհամարձակվեն այդ եզրույթն օգտագործել: Պաշտոնական Մոսկվան այդ պատերազմն անվանում է «հատուկ օպերացիա»:

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button