Սիմոնյանն ու Կոպիրկինը հակամարտությունների լուծման հարցերում կարևորել են քաղաքական երկխոսությունը

Loading...

Տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին են այսօր անդրադարձել Հայաստանի նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ըստ Հայաստանի նախագահի գրասենյակի, երկուստեք կարևորվել և բարձր են գնահատվել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային համագործակցության և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման շուրջ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հակամարտությունների լուծման հարցերում քաղաքական երկխոսության և բանակցությունների կարևորությանը։ Պաշտոնական հաղորդագրությունում, սակայն, չի նշվում, թե ինչ հակամարտության մասին են խոսել Սիմոնյանն ու Կոպիրկինը։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button