Եվրոպական միությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի անդամների (սենատորների), ինչպես նաև 14 անվանի օլիգարխների նկսատմամբ:
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում կրիպտոարժույթի շուկայի և նավաշինության արտադրության նկատմամբ:
Օլիգարխներից սանկցիաների են ենթարկվում Forbes-ի կազմած հարուստ ռուսաստանցիների ցուցակում 8-րդ տեղը գրավող Անդրեյ Մելնիչենկոն, TMK խողովակաշինական ընկերության ղեկավար Դմիտրի Պումպյանսկին, «Աերոֆլոտի» ղեկավար Միխայիլ Պոլուբոյարինովը, «ՖոսԱգրո» ընկերության ղեկավար Անդրեյ Գուրևը և Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող այլ մեծահարուստներ:
Սենատորներից պատժամիջոցների ցանկում են հայտնվել բոլոր նրանք, ովքեր քվեարկել են հօգուտ Դոնբասի երկու ինքնահռչակ կազմավորումների անկախությունը ճանաչելու: