Սուխումից ստացված հաղորդագրության համաձայն, Աբխազիայի ինքնահռչակ «հանրապետությունը» Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունների» հետ «դիվանագիտական կապեր» է հաստատել:
Աբխազիայի «արտաքին գործերի նախարարությունը» հայտնել է, որ 2022 թվականի մարտի 9-ին Աբխազիան և Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումները դիվանագիտական կապեր հաստատելու մասին նոտաներ են փոխանակել:
Աբխազիայի «նախագահ» Ասլան Բժանիան ավելի վաղ ստորագրել է երկու կազմավորումների անկախությունը ճանաչելու հրամանագրեր: