Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիային» մասնակցել են նաև զորակոչիկներ, որոնց թվում կան գերեվարվածներ:
«Դժբախտաբար, մենք պարզել ենք, որ Ուկրաինայում «հատուկ պպերացիային» մասնակցել են զորակոչիկներ: Փաստորեն գրեթե բոլորն արդեն հեռացվել են Ուկրաինայի տարածքից»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա հավաստիացմամբ, նախարարությունն ամեն ինչ անում է զորակոչիներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը կանխելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հանրային ելույթներում հավաստիացրել է, որ զորակոչիկները ոչ մի դեպքում չեն մասնակցի «հատուկ օպերացիային», պնդելով, որ միայն պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողներ և սպայակազմ է ուղարկվել Ուկրաինա:
Պուտինը Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազությունից պահանջել է հետաքննել զորակոչիներին Ուկրաինա ուղարկելու փաստերը և պատժել մեղավորներին: