Ալիևն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Հարավային Կովկասում

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները այսօր Անկարայում կայացած հանդիպմանը կրկին խոսել են «Զանգեզուրի միջանցքի» մասին և պնդել, թե Հայաստանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները։

Նախագահներ Էրդողանի և Ալիևի միջև շուրջ չորս ժամ շարունակված հանդիպումից հետո պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե օրակարգում է եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ «Ալիևն ու Էրդողանը ընդգծել են Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը, և այն հեռանկարները, որ այն ստեղծում է տարածաշրջանի համար, և այդ կապակցությամբ Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը», – հայտարարել է Ադրբեջանի նախագահական նստավայրը։

Ըստ հաղորդագրության, Ալիևն ու Էրդողանը ընդգծել են, թե կարևոր է, որ Հայաստանը լիովին իրագործի ղարաբաղյան վերջին պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական պատվիրակությունների միջև շփումներին, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամին։

«Անդրադարձ է եղել թուրք-ադրբեջանական համագործակցությանը էներգետիկ ոլորտում, քննարկվել է հավելյալ գազամատակարարման հնարավորությունները Թուրքիային, ինչպես նաև Թուքրիայի տարածքով՝ Եվրոպային»,- հաղորդել է պաշտոնական Բաքուն, հավելելով՝ Ալիևն ու Էրդողանը քննարկել են նաև Իգդիր-Նախիջևան գազատարի կառուցման հարցը, ինչի համար միջոցներ են նախատեսված Ադրբեջանի բյուջեում։

Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը հրավիրել է Բաքու։ Ժամկետների մասին մանրամասներ չեն հաղորդվում։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button