Անթալիայի բանակցություններում չի հաջողվել հրադադարի համաձայնության հասնել

Loading...

Անթալիայում Ուկրաինայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, թե չհաջողվեց համաձայնեցնել Ուկրաինայում 24-ժամյա հրադադար սահմանելու առաջարկը։

«Սերգեյ Լավրովը հումանիտար միջանցքների երաշխիքներ չտվեց` ասելով, թե հարցը կքննարկի համապատասխան կառույցների հետ»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` ասել է Կուլեբան։

Նրա խոսքով՝ ինքը Անթալիա է ժամանել իրավիճակից դուրս գալու կոնկրետ որոշումներ ընդունելու նպատակով, բայց Լավրովը եկել է «միայն լսելու»։

«Մենք չենք կարող կանգնեցնել պատերազմը, եթե դա չի ցանկանում մեզ վրա հարձակված պետությունը», — հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը։

Կուլեբան հայտնել է, որ պայմանավորվել են ևս մեկ նման հանդիպում անցկացնել` ասելով, թե հենց ռուսական կողմը պատրաստ լինի բանակցությունների, Ուկրաինան ևս պատրաստ կլինի երկխոսության։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button