Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները

Loading...

Միացյալ Նահանգների նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդի հետ։ Ըստ թուրքական աղբյուրների, զրույցը շարունակվել է մոտ 45 րոպե, որի ընթացքում Ռեջեփ Էրդողանն ընդգծել է Անկարայի հաշտարար դերը ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման հարցում, ինչպես նաև պահանջել Վաշինգտոնից չեղարկել ամերիկյան պատժամիջոցները Թուրքիայի ռազմական ոլորտի նկատմամբ։

«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերացնի բոլոր, անարդարացի պատժամիջոցները, որ սահմանել էր մեր հանդեպ», — ըստ թուրքական կողմի, ասել է Էրդողանը նախագահ Բայդենին։

Նահանգները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, երբ Անկարան, հակառակ գնալով դաշնակիցներին, S-400 զենիթահրթիռային համակարգեր էր գնել Ռուսաստանից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button