Միրզոյանը Լավրովին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Loading...

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում «հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը»։

Նախորդ օրերին թե՛ Հայաստանից ու թե՛ Արցախից հղորդում են՝ սահմանները անհանգիստ են: Երեկ կեսօրն անց ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ է հակառակորդը կրակել: Ըստ պաշտպանության նախարարության ՝ կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Մարտի 9-ին Մարմնավաճառներ դատախազությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանական կողմն ակտիվ կրակ է վարում մի շարք համայնքների ուղղությամբ:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:

Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

«Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը», — ասված է հաղորդագրությունում։

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն նաև անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի, բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ակտիվության կապակցությամբ։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button