Սպիտակ տունը հերքում է Մոսկվայի պնդումները կենսաբանական զենքի մշակման մասին

Loading...

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին նախազգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է քիմիական կամ կենսաբանական զենք կիրառել Ուկրաինայում, և հերքել է պնդումները, թե Վաշինգտոնն է որևէ տեղ այդ զենքը մշակում: Չորեքշաբթի օրը Սաքիի հայտարարությունը հրապարակվել է Twitter-ում։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե Ուկրաինայի տարածքում Պենտագոնի հետ համատեղ ծրագրերի շրջանակում գործում են 30 կենսալաբորատորիաներ, որոնք, ըստ ՌԴ ռազմական գերատեսչության, աշխատել են վտանգավոր վարակների հարուցիչների հետ։

Սաքին ասել է, որ այս հայտարարություններն «ապատեղեկատվական օպերացիա» են։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button