Անթալիայում ավարտվեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները

Անթալիայում ավարտվել են շուրջ 1,5 ժամ տևած Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները՝ Թուրքիայի միջնորդությամբ:

«Հիմա, երբ խաղաղության կարիքն ամենաշատն է զգացվում, Անթալիայի դիվանագիտական ֆորումի համատեքստում եռակողմ հանդիպում ունեցանք գործընկերներիս՝ Լավրովի ու Կուլեբայի հետ: Մեր ցանկությունն է, որպեսզի տարածաշրջանում կրկին խաղաղություն հաստատվի: Շարունակելու ենք մեր ջանքերը որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աշխատի դիվանագիտությունը», – հանդիպումից հետո Թվիթերում գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից առաջ Չավուշօղլուն առանձին հանդիպումներ է ունեցել Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի քան երկու շաբաթ շարունակվող պատերազմի պայմաններում սա այս մակարդակով կողմերի առաջին ուղիղ շփումն էր։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button