Թուրքիայում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները՝ Թուրքիայի միջնորդությամբ:
Անթալիայում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից առաջ Մևլյութ Չավուշօղլուն առանձին հանդիպումներ է ունեցել Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի քան երկու շաբաթ շարունակվող պատերազմի պայմաններում սա այս մակարդակով կողմերի առաջին հանդիպումն է։