Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում կա, այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ դա ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարվող խողովակաշարի խափանմամբ։
Վարչապետը զերծ մնաց որևէ գնահատականներից՝ տեղեկացնելով, որ Մարմնավաճառներ և միջազգային գործընկերների հետ աշխատում են՝ իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ։ «Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ և փորձենք կնետրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ», – եզրափակեց Հայաստանի գործադիրի ղեկավարը։
Ֆրանսիա այցից
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով Ֆրանսիա կատարած այցին՝ Փաշիյանն այն «բավականին հաջող» գնահատեց՝ ընդգծելով՝ օգտագործելով համաժողովը («Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողով)՝ պետք է նոր լիցք հաղորդել հայ-ֆրանսիական ոչ միայն տնտեսական համագործակցությանը։
«Մենք բազմաշետ օրակարգ ենք ունեցել և մեզ համար կարևոր է, որ կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա և տնտեսական կապերը նաև ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք», – ասաց վարչապետը։
«Ապրիլին նախատեսված է այց Մոսկվա»
Ընդգծելով, որ այս տարի լրանում է նաև Ռուսաստանի հետ դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակը՝ Փաշինյանը նշեց, որ ապրիլին նախատեսված է իր այցը Մոսկվա՝ հստակ օր չնշելով։
«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք և պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», – ասաց վարչապետը։