Ռուսական բանակը գիշերը ավիահարվածներ է հասցրել Սումիի և Ախտիրկայի ուղղությամբ, կան զոհեր

Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Ժիվիցկին հայտնում է ռուսական բանակի գիշերային նոր ավիահարվածների մասին Սումիի և Ախտիրկայի ուղղությամբ։

Ժիվիցկու խոսքով՝ ինքնաթիռներն ռմբակոծել են Սումիի արվարձանները, Բիտիցա գյուղը և Ախտիրկայի բնակելի թաղամասերը։

Սումիի շրջանի հյուսիս-արևելքում գտնվող Ախտիրկա քաղաքում գիշերային հրետակոծության հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել՝ երկու կին և 13-ամյա դեռահաս, հաղորդում է ВВС-ն՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներ։

Ռուսական զորքերի կողմից պաշարված ուկրաինական Սումի քաղաքից և մոտակա երկու քաղաքներից խաղաղ բնակչության տարհանումն այսօր կշարունակվի։

Դմիտրի Ժիվիցկու խոսքով՝ կողմերը պայմանավորվել են, որ հինգշաբթի առավոտյան ժամը 9-ից կրկին «լռության ռեժիմ» կհայտարարվի, և կսկսվի Սումիից, ինչպես նաև Կրասնոպոլյե և Տրոստյանեց քաղաքներից տարհանումը Պոլտավա։

Սա Սումիից տարհանման երրորդ օրն է։

“24 saat”

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button