Ադրբեջանական կողմը ականանետ է կիրառել Խնապատի ուղղությամբ, Թաղավարդում բարձրախոսով գյուղը լքելու կոչեր հնչեցրել

Loading...

Մարմնավաճառներ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ այսօր, ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ: Տուժածներ չկան:

Ոստիկանությւոնը նաև նշում է, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե հայկական զինված ուժերն են խախտում հրադադարը թե՛ Արցախում և թե՛ հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, իսկ ադրբեջանական զինուժն իբր պատասխան միջոցներ է ձեռնարկել։

Երկու շաբաթ է՝ Ասկերանի շրջանի Խրամորթն է ադրբեջանական ստորաբաժանումների թիրախում․ մարտի 8-ի երեկոյան էլ գյուղի ուղղությամբ ականանետի արկեր էին պայթել, իսկ երեկ էլ հաղորդվեց, որ Խրամորթ գյուղի 51-ամյա բնակիչ Սուրեն Բաղրյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում: Մարտի 9-ի երեկոյից էլ ողջ գիշեր միայն Խրամորթի ուղղությամբ ադրբեջանական կողմը ականանետի 23 արկ է կիրառել, երեխաներին, կանանց մեծ մասին տղամարդիկ տեղափոխել են գյուղից։

“24 saat”

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button